Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը։
«Նախագահները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդիական հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությւոնների կարգավորման թեմայի շուրջ»,- ասված է հրապարակման մեջ։
Օգոստոսի 16-ին Կրեմլը տեղեկացրել էր, որ Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Ըստ հաղորդագրության՝ կողմերն այցի արդյունքներով նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։