ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան և հանդիպել մոսկվաբնակ հայ մեծահարուստների հետ, գրել է «Հրապարակ»-ը՝ չնշելով հանդիպման ժամկետները և այլ մանրամասներ։
Ըստ թերթի՝ հանդիպումները կապված են առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և Սարգսյանի հնարավոր ակտիվացման հետ՝ թարմ, նոր ուժերի միջոցով։ Թերթը նշել է, որ Սարգսյանը «փորձել է շոշափել նրանց տրամադրվածությունը»։
Նշենք, որ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մայիսի 21-ին բացառել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը։