ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին մամուլի հրապարակումն ապատեղեկատվություն է, 168․am-ին հայտնել է Սարգսյանի գրասենյակը։
Գրասենյակից հայտնել են նաև, որ «Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից» հետո որևէ այց չի կատարել Ռուսաստան:
Այսօր ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սարգսյանը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան և հանդիպել մոսկվաբնակ հայ մեծահարուստների հետ։