Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երևանը «սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների համար» մեղադրում է Մոսկվային։ Այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լավրովի խոսքերի կողմնակալության մասին՝ Երևանի կողմից տարածաշրջանում հաղորդակցությունների բացման սաբոտաժի հետ կապված։
«Երևանը հեռացավ նախապես համաձայնեցված դիրքերից և սկսեց հրահանգել, ինչպես իրենք էին ձևակերպել, փոխադարձության սկզբունքով ռուս սահմանապահների ներկայության հարցում՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմից»,- նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե ստեղծվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների։ Նա բացառել էր Հայաստանի հետ սահմանի բացումը, եթե «միջանցքը» չբացվի։ Փետրվարի 18-ին Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հնարավոր բացման հարցին՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա դրույթ, որով «Ռուսաստանը ՀՀ տարածքում պետք է որևէ բան վերահսկի»։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» բացման քննարկումը խաղաղության բանակցությունների ընթացքում։