«Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին այլ հարթություններ, և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը հենց այսօր, հենց հիմա», այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձը։
Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության հռչակագրի միայն այն դրույթները, որոնք ուղղակի, բառացի և տառացի են, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ, գրել է
Նա այս գաղափարը պարզաբանել է նրանով, որ հռչակագրի 5-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Ըստ նրա՝ չնայած հռչակագրի նման ձևակերպմանը, Սահմանադրությամբ նշված մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա էին երկրի նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ կառավարությանը:
Փաշինյանը նշել է, որ թեև 1995 թվականին հռչակագիրը տեղ է գտել և մինչև օրս առկա է ՀՀ սահմանադրության նախաբանում, բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ սահմանադրության մեջ, և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են:
Նա բանաստեղծություն է ձոնել օրվա առթիվ։
Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եվ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես, ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հուլիսի 17-ին նիստ էր հրավիրել։ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։