Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության՝ անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերի։
Մայիսին Միրզոյանն Ալմաթիում Նուրտլեուի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...