Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը»,- ասվում է ուղերձում:
Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը:
Փետրվարի 23-ին ԶԼՄ-ները հայտնել էին Զելենսկու՝ մարտին Հայաստան հնարավոր այցի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահի այցը Երևան, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին, և Զելենսկին տարածաշրջան կատարած առաջին այցի շրջանակներում կայցելի նաև Բաքու: Մարտի 1-ին հայտնի էր դարձել, որ այցը չի կայանա՝ Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։
Փաշինյանի և Զելենսկու առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ իսպանական Գրանադայում՝ եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։