Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ծննդյան տարեդարձը՝ նշելով Մինսկի և Բաքվի միջև գործընկերության բարձր մակարդակը, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կարևորում եմ Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»,- ասված է ուղերձում։
Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրի կառուցման լայնածավալ ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին։
Լուկաշենկոն նշել է, որ Ալիևայի «բազմակողմանի պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես ուղղված է մարդկանց շահերին»։
Նշենք, որ օգոստոսի 26-ին լրանում է Ալիևայի 60-ամյակը։