Կրթության ոլորտում սոցիալական խտրականությունը պետք է բացառվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների քննարկման շուրջ խորհրդակցության ժամանակ, հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը նշել է, որ նախագծի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները ֆինանսական խնդրի պատճառով չպետք է դուրս մնան բուհից:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ արտոնագրման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ գործնականում լինելու են անկախ կառավարման և կարգավորման օղակներ, օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է «Ակադեմիական քաղաքին» վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն:
Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ: