Վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը չի ստացել սեպտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողության պաշտոնական հրավեր, Armenia Today-ին հայտնեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Մամուլն օգոստոսի 27-ին հայտնել էր, որ Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը եկեղեցին կհրավիրի իշխանություններին։ Թերթի տեղեկություններով՝ որոշվել է հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, պատգամավորներին: Հրավիրվելու են նաև նախկին նախագահները, հայտնել էր լրատվականը։ Ըստ թերթի՝ եկեղեցին Հայաստանից և սփյուռքից շուրջ 2000 հյուրի է սպասում: