Տարածաշրջանային «3+3» հարթակի երկրները համաձայնեցնում են արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպման ժամկետը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Անվտանգության ոլորտում արևմտյան երկրների հետ համագործակցության պատճառով նա «անհանգստություն» է հայտնել Հայաստանի ապագայի համար, ինչը ըստ նրա՝ «լավ բանի չի բերում»։ Ռուս դիվանագետը կարծում է, որ Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուլիսին ասել էր, որ «3+3» հարթակի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։