Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Պրահայում տեղի ունեցած Globsec համաժողովի շրջանակներում անցկացվող Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward պանելային քննարկմանը։
Նշվում է, որ նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը։
Օգոստոսի 31-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ-ն նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Փաշինյանը չէր մասնամասնել, թե խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ է հաջողվել համաձայնության՝ հղում անելով Երևանի և Բաքվի կողմից քննարկված խաղաղության պայմանագրի նախագծի գաղտնիությանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: