Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում երկաթուղային վթարի հետևանքով երկու երկաթուղային է մահացել, հայտնում է Sputnik.ge-ն։
Նախնական տվյալներով՝ բանվորներին վրաերթի է ենթարկել Բաթումի-Թբիլիսի գնացքը։ Տվյալ ուղղությամբ գնացքի շարժը, ըստ ընկերության, դադարեցվել է, ուղևորները չեն տուժել։
Երկաթուղու հաղորդմամբ՝ կատարվածի մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են, տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, որից հետո գնացքը կկարողանա շարունակել ընթացքը։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «անվտանգության կանոնների խախտում կամ երկաթուղային տրանսպորտի շահագործման կաննոների խախտում», որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան։