ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում։
Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։