Թուրքիան կարող է ադրբեջանական կողմին փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու միջնորդությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։
Մոսկվան և Կիևը, ըստ նրա, Բաքվի տարբերակին չեն առարկի։
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իտալական Չերնոբիոյում կայացած միջազգային ֆորումում հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
«Տարբերակ կարող է լինել, որ Թուրքիան ադրբեջանական կողմին փոխանցի Ստամբուլի բանակցությունների բոլոր համաձայնեցված կետերը և երաշխավորի, որ բանակցություններն ընթանան Բաքվում՝ դիվանագիտական աջակցությամբ։ Մոսկվան և Կիևը չեն ընդդիմանա Բաքվի տարբերակին»,- կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի կողմից հաստատված միջնորդ երկիրն ավարտելուց հետո կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։
«Ուստի Մոսկվան չի ցանկանա այդ «նվերը» տալ ՆԱՏՕ-ի անդամ երկրին։ Հավանաբար, նման հեղինակություն ձեռք բերելու համար ռուսական վարչակազմը նախապատվությունը կտա մի երկրի, որը Չմիավորման շարժման անդամ է»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 5-ին ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում, ասել էր, որ եթե Ուկրաինան ցանկանում է բանակցել, ապա Ռուսաստանը չի մերժի, բայց իրենք դա կանեն Ստամբուլում արձանագրված պայմանավորվածությունների հիման վրա։