ԱԺ ՔՊ խմբակցությունը սեպտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամների թեկնածուների հետ, խրախուսել նրանց թեկնածությունը, հայտնել է «Հրապարակ»-ը։
ՔՊ-ն միաձայն հավանություն է տվել Կենտրոնի նախկին թաղապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։ Թերթը նշել է, որ ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում նա կապի և տիեզերական ոլորտն է համակարգել։
«Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից՝ մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեև նա հերքում էր այդ լուրերը»,- հիշեցրել է թերթը։
ԿԲ անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանը, որը 2022-ին ընտրվել էր ԿԲ խորհրդի անդամ՝ 2 տարով, հայտնել է թերթը՝ նշելով, որ նրա անդամության ժամկետը լրացել է և ցանկանում են երկարացնել։