Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հայտարարել է Հայաստանում թմրանյութերի մաքսանենգության աճի մասին: Այդ աճը, նրա կարծիքով, նշանակում է, որ նման դեպքերի բացահայտման ցուցանիշն է աճել է։
«Այսինքն, երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոց ներկրել Հայաստան, տեղում հանցագործությունը բացահայտվում է։ Նախորդ տարիներին մաքսանենգության բացահայտման նման ցուցանիշ չենք ունեցել»,- հավելել է Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը նշել է, որ 2023 թվականին աճել է առգրավված թմրամիջոցների ցուցանիշը։
«Կարևոր է, որ առգրավված թմրամիջոցների այդ խմբաքանակը դուրս է եկել շրջանառությունից»,- ընդգծել է նա։
2024 թվականի փետրվարին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2023-ին թմրանյութի ապօրինի շրջանառության բացահայտումները 120%-ով աճել էին։ 2023 թվականի փետրվարին ոստիկանությունը հայտնել էր, որ Հայաստանում 2022 թվականին 76.3%-ով աճել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության գրանցված դեպքերի թիվը։ Թմրամիջոցների իրացման հայտնաբերված դեպքերի թիվն աճել էր 94.9%-ով: Գերատեսչությունը 2023 թվականը հայտարարել էր թմրանյութերի դեմ պայքարի տարի։
2023 թվականի մարտի 15-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել էր Հայաստան թմրանյութ ներկրելու փորձերի թվի աճի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։