Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանի և Բլինքենի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ապրիլի 28-ին։ Կողմերը քննարկել էին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցը, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր։