ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր իշխանական աղբյուրին։
Թերթը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է և իշխանականները նշում են, որ Փաշինյանը բաց չի թողնի նրան տետատետ շնորհավորելու հնարավորությունը։
Թերթը գրել է, որ այսպիսով նա որոշել է նվազեցնել իր իշխանության առջև ծառացած վտանգները։
Փաշինյանը 2023 թվականին նույնպես մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։