Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հունիսի 25-ին Օվերչուկը հայտարարել էր ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա նշել էր, որ Երևանի քաղաքական վեկտորն «ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք», և արտատարածաշրջանային խաղացողների գալը Հայաստան, իր խոսքով, «հետևանք կունենա»։