Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունների թվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միևնույն ժամանակ՝ մենք չենք հրաժարվում մեր նպատակաուղղված փորձերից՝ շարունակելու մեր թուրք ընկերներին և գործընկերներին բացատրել մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա Անկարային թույլ կտա ավելի լավ հասկանալ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- ասել է Պեսկովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 11-ին Կիևում, այսպես կոչված, Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել էր Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ թերակղզու վերադարձը Կիևի վերահսկողության տակ «միջազգային իրավունքի պահանջ է»։