Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր վճռականությունն է հայտնել խաղաղության օրակարգին։ Նա հիշեցրել է, որ Երևանը Բաքվին է փոխանցել հաշտության պայմանագրի խմբագրական առաջարկները, որոնք պարունակում են բացառապես փոխհամաձայնեցված տեքստ։ Միաժամանակ՝ Միրզոյանը նշել է Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացում։
«Մեկ օր առաջ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Համաձայնագիր, որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, մի փաստաթուղթ, որը սահմանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններն այն են, որոնք գոյություն են ունեցել են Խորհրդային միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև»,- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը։
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովին, երրորդ անգամ էր դիմել Բաքվին՝ առաջարկելով ստորագրել խաղաղության համաձայնագիր արդեն համաձայնեցված կետերով, ապա շարունակել քննարկել մնացածը։ Նույն օրը Բաքուն Երևանի այս առաջարկն անվանել էր «անընդունելի»։