Հայաստանի անվտանգությունն «աութսորսինգ» անելու իշխանությունների փորձերն անհասկանալի և անընդունելի են, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո դրանց անվտանգությունը կարող են իրականացնել մասնավոր ընկերություններ։
Առաջին անգամ 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանի առաջարկները փոխանցել ոչ թե պետական մաքսային ծառայություններին, այլ պատվիրակել այդ գործառույթն իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին։
Պատգամավորը, մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների օգտագործման վերաբերյալ Երևանի և Մոսկվայի միջև առկա տարաձայնությունները, ընդգծել է, որ փաստաթուղթ ստորագրելուց առաջ Հայաստանի իշխանությունները պետք է ուշադիր ուսումնասիրեն դրա բովանդակությունը։
«Փաստաթուղը գրելուց, առավել ևս՝ ստորագրելուց առաջ անհրաժեշտ է այն կադալ։ Երկրի փաստացի ղեկավարի համար վատ սովորություն է՝ ինչ դեմ են տալիս, ստորագրելը։ Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք հետագայում տարընթերցումների տեղիք չտան»,- ասել է Մամիջանյանը։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի տարածքով հաղորդակցության մասին համաձայնագիրը (2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը)։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտնել էր, որ փաստաթղթում նշված չէ, որ «Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմինները պետք է տեղում լինեն»։