ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին ակնարկել է, որ առաջիկա ամիսներին թիմում սպասվում են ազատումներ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ-ում համոզված են, որ նախընտրական վերադասավորումներ են տեղի ունենալու, որպեսզի Փաշինյանը կարողանա «խաղարկել կոռուպցիայի դեմ պայքարի խաղաքարտը» և հայտարարել, թե նախկիններից բացի նաև յուրայիններին չի խնայում։
«Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը»,- գրել է թերթը։
Օգոստոսին ԶԼՄ-ն գրել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը պաշտոններից նախարարների կազատի։ Ըստ թերթի՝ վարչապետը նախարարներին «չի խնայելու, ազատելու է նաև նրանց մտերիմներին»։