Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ժամանակ մերժվել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ վարչապետի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա, իսկ առաջարկված հարցով փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխել, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:
Մինասյանն ընդգծել է, որ կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու ցանկություն կա, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:
Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
Փաշինյանը օգոստոսի 31-ին տված իր մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, որն, իր հերթին, պարունակում է հղում Ադրբեջանի 1918 մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագրին:
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։