Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն Ուկրաինայի պարենային անվտանգության առցանց համաժողովին «մեքենայություն» է անվանել։
«Գուցե Գրիգորյանը չգիտի՞, հիշեցնեմ, որ Հայաստանի հացահատիկի 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Միգուցե այդ դեպքում ավելի լավ է Ռուսաստանի հետ կապ հաստատել տեսակոնֆերանսի միջոցով՝ քննարկելու իրե՞նց պարենային անվտանգությունը։ Այդպես ազնիվ է և հարգալից։ Ինչո՞ւ գործել և ինչ-որ մեքենայություններով զբաղվել նրանց թիկունքում, ովքեր քեզ կերակրում են՝ ապահովելով քո պարենային անվտանգությունը»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ պարենային անվտանգության հարցերով հետաքրքրվածները պետք է հարցին մոտենան՝ հաշվի առնելով իրենց երկրի պարենային անվտանգությունը։
Գրիգորյանն Ուկրաինայի պարենային անվտանգության առցանց համաժողովին մասնակցելու մասին հայտնել էր սեպտեմբերի 5-ին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին շնորհավորել Էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրի Անկախության օրվա կապակցությամբ և հայտարարել Երևանի ու Կիևի միջև փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հույսի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։