ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում հեղաշրջման փորձի մասին սեպտեմբերի 18-ի Հայաստանի քննչական կոմիտեի զեկույցում «ռուսական հետքի» որոնումը դիտավորյալ կազմակերպված կեղծիք է անվանել։
«Հայաստանի մի շարք պաշտոնյաների ցանկությունը, կարելի է ասել, ավարտին հասցնելու Հայաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին այնտեղ ռուսական ինչ-որ հետքերի հաշվարկի մեջ, այսպես ասած, անհեթեթ է։ Սակայն, ըստ իս, սա միտումնավոր գործարկված կեղծիք է»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։
Նա Հայաստանի իշխանություններին առաջարկել է առաջնահերթություն տալ Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը, ինչպես նաև տնտեսական համագործակցության փաստացի ցուցանիշներին։
«Հացահատիկի 90 տոկոսը Ռուսաստանից գնում է Հայաստան։ Սա այն է, ինչ սպառում է երկիրն ամեն օր, սա է իսկապես սնում և ապահովում անվտանգությունը։ Եվ ինչո՞ւ դա չդնել մեր փոխազդեցության առաջնագծում: Ինչո՞ւ առաջին տեղում չդնել տնտեսական ցուցանիշները»,- նշել է նա:
Զախարովան հավելել է, որ խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ հարգանքով։
«Տրամաբանությունը թելադրում է, որ դա իսկապես այն է, ինչ պետք է անել։ Առկա հարցերը կամ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ եթե դա այլ կերպ է լինում, ապա խնդիրն այլ է՝ ոչ թե լուծումներ փնտրելու, այլ թույլ տված սխալների համար պատասխանատվությունը հանելու և ուրիշների վրա դնելու փորձի մեջ»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել։ Հաղորդվել էր, որ քննչական գործողությունների արդյունքում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՔԿ-ում նախաձեռնել են քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով)։
2023 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր «Հյուսիսային տերևաթափ» գործողության շրջանակներում Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու և պետական կառույցները գրավելու մեջ կասկածվող հինգ անձի ձերբակալության մասին։