Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ փորձերը ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ սրմանն են հանգեցնում, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Հնդկաստանից և Ֆրանսիայից Հայաստանի ձեռք բերած սպառազինության հնարավոր ինտեգրմանը ՀԱՊԿ համակարգում։
Զախարովան հարցի ձևակերպումն անվանել է «արհեստական»։
«Արևմտականների և ՆԱՏՕ-ականների հետ փորձերը ոչ թե հակամարտության կարգավորմանն, այլ միայն սրմանն են հանգեցնում։ Ուստի հարցն այն է, թե Արևմուտքից զենք ձեռք բերելն ինչի՞ կհանգեցնի։ Արդյոք խաղաղություն կբերի՞ տարածաշրջանին, այն ձեռք բերող երկրին, թե՞ հակառակը՝ հետագա էսկալացիայի առիթ կդառնա»,- եզրափակել է ռուս դիվանագետը։
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստան CAESAR թնդանոթների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ IADN լրատվական գործակալության տվյալներով՝ Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինության գնումների ծավալը հասել է 600 մլն դոլարի։