Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցելով՝ կկարողանան Հարավային Կովկասը վերածել ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի անկախության օրվա շնորհավորական ուղերձում։
Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել տարածարջանում կայուն խաղաղությանը, աշխատել Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ և ապահովել հայ ժողովրդի էներգետիկ անվտանգությունը։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայության հարցում այս մեծ մարտահրավերի պահին: Մենք կշարունակենք աջակցել հարավկովկասյան տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությանը»,- ասել է դիվանագետը:
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։
«Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանն ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի է կապված աշխարհի հետ, և երկրների առևտուրը վերջին տասը տարիների ընթացքում կրկնապատկվել է»,- հավելել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Հայաստան-ԱՄՆ կապերը շարունակում են ամրապնդվել, այդ թվում՝ շնորհիվ ԱՄՆ-ում և աշխարհում ուժեղ հայկական սփյուռքի ջանքերի։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...