Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հայտնում են կառավարությունից։
Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին (սեպտեմբերի 22-ին և 23-ին), ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ելույթներ են նախատեսված նաև բարձր մակարդակի այլ միջոցառումներում:
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։ Փաշինյանի այցն ԱՄՆ կտևի մինչև սեպտեմբերի 27-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 24-30-ը, սեպտեմբերի 29-ին նախատեսված է ընդմիջում, հաղորդվում Է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։