Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն հաստատել է երկրի կառավարության կազմը, որում հայազգի 2 նախարար է ընդգրկվել, գրում է Nouvelles dArménie-ն:
Աստրիդ Փանոսյան-Բուվեն դարձել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար:
Պարբերականը նաև գրում է, որ ԱԳՆ նոր ղեկավար է դարձել Ժան-Նոել Բարրոն, որը սեպտեմբերի 21-ին Փարիզում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթ է ունեցել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար է նշանակվել Բրունո Ռետայոն, որը նախկինում Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ բանաձևի զեկուցողն էր: Արդարադատության նոր նախարար Դիդյե Միգոն 2000 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի զեկուցողն էր:
73-ամյա Բարնիեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել էր սեպտեմբերի 5-ին, որից հետո երկրի ղեկավարության հրաժարականի պահանջով ցույցեր էին սկսվել։