ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրարի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ սեպտեմբերի 22-ին Իրանի Խորասան նահանգի Թեբես քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Mehr-ը հայտնել էր պայթյունից հետո 51 զոհի մասին։
«Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ»,- ասվում է Իրանի Գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում է այս ցավը բարեկամ Իրանի հետ»,- ասվում է Փաշիրյանի ցավակցական ուղերձում։