Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հանդիպման այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր նախատեսվող եռակողմ հանդիպման մասին։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել հունիսի 27-ին Վաշինգտոնում։ Հուլիսի 10-ին տեղի ունեցած եռակողմ վերջին հանդիպմանը Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։