ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։
«Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ նախարարությունից չեն հայտնել։
Հուլիսի 10-ին տեղի ունեցած եռակողմ վերջին հանդիպման ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։