Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, բայց պետք է բոլոր խութերը վերացնենք, «Եռաբլուրում» լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ իրավիճակն աշխարհում բարդ է և հայ-ռուսական հարաբերությունների խնդիրներն էլ կապված են դրա հետ։
«Իրավիճակն աշխարհում, հասկանո՞ւմ եք, բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս։ Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն։ Եվ կարծում եմ՝ պետք է բացատրությունները հասկանալ։ Ռադիկալիզմի կարիք չկա»,- ասաց Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ներկայացնում ՀՀ անվտանգությանը, գոյությանը և ինքնիշխանությունն ու պետականությունը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առևտրաշրջանառության կրճատման կամ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ տնտեսական կապերի խզման պլաններ չկան։
Սեպտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ղեկավարությանը մեղադրել էր Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը նվազեցնելու մեջ։