Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին վիրավորել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, գրում է «Ժողովուրդ»-ը։
«Երբ «Եռաբլուրից» հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ պատգամավորների ուղղությամբ բացականչել է՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Սիմոնյանը նրան պատասխանել է՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»,- պնդում է թերթը։
Հրապարակման մեջ նշվում էր, որ Սիմոնյանն առաջին անգամը չէ, որ նման պահվածք է դրսևորում կանանց նկատմամբ։
«Ժողովուրդ»-ը հիշեցրել էր 2023թ․ Սիմոնյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի «լեզվակռվի» մասին, երբ Մկրտչյանը Սիմոնյանին անվանել էր «տխմար», վերջինս էլ պատասխանել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»:
Թերթը հավելել է, որ 2023 թվականի սեպտեմբերին նույն ճակատագրին էր արժանացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ Սիմոնյանը նրան անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։
«Հանդուրժողականության մասին խոսող Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն և քննադատում են իշխանություններին»,- եզրափակել է թերթը: