Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին մեկնել է Հռոմ՝ «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր ստորագրելու համար, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառաությունը։
Համձայնագիրը կստորագեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին։ Նրանք նաև կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները:
Այցելությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: