ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու, ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ»,- պարզաբանել է նա:
Ըստ խոսնակի՝ Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը:
Անդրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։
Հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա ընդգծել էր, որ խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: «Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- հայտնել էր Մինասյանը։
Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային...