Օսակայում անցկացվող Expo 2025 ցուցահանդեսում Հայաստանը կփոխարինի իր A տիպի տաղավարն ավելի պարզ՝ C տիպով, որպեսզի 300 միլիոն դրամ հատկացնի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժածներին՝ միջոցների վերաբաշխմամբ:
Համապատասխան որոշումն ընդունել է նախարարների կաբինետը հոկտեմբերի 3-ին կայացած նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ ծրագիրը կունենա մոտ 150 շահառու։ Մինչ այժմ նախարարությունն ընդունել է 74 դիմում, սակայն գործընթացը շարունակվում է։
«Իրականում՝ շատ դիմումներ ունենք, մի դեպքում սեփականության վկայականի պատճենը չկա, մեկ այլ դեպքում՝ որևէ այլ թուղթ»,- հավելել է նախարարը։
Ճապոնիայի Օսակայում համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը։
Կառավարությունը մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերի ջրհեղեղից տուժած գյուղացիներին 300 մլն դրամ (750 հազար դոլար) հատկացնելու մասին որոշում էր ընդունել օգոստոսի 15-ին։
Փոխհատուցման չափը կախված կլինի վնասի աստիճանից և 2023 թվականին գյուղացիների կողմից բյուջե վճարվող հարկերի չափից։ Վնասը սահմանվում է երեք աստիճանով՝ ցածր, միջին և բարձր։ Չնչին վնասի դեպքում գյուղացիները տուժած տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կստանան 6,6 հազար դրամ՝ առավելագույնը 1,2 միլիոն դրամ։ Միջին վնասի դեպքում՝ 1քմ-ի դիմաց 14,9 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 մլն դրամ։ Իսկ էական վնասի դեպքում՝ 24,8 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 մլն դրամ։