Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ հետաքննություն է սկսվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ լրատվականի՝ երկրի Արդարադատության նախարար Սեզար Սայլեսը հայտարարել է, որ զոհը հանցագործության պահին 15 կամ 16 տարեկան էր։
Բռնաբարության արդյունքում աղջիկը դուստր է ունեցել, որի հայրը ծննդյան վկայականում նշված է որպես Էվո Մորալես։ Զոհը մոտ տասը տարի առաջ Մորալեսի կողմից ստեղծված Generation Evo երիտասարդական կազմակերպության անդամ էր։
Մորալեսը հալածանքները կապել է իր քաղաքական գործունեության հետ։ Նա հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2025 թվականին նախագահական ընտրություններում: