Հայկական Մեղրին 2026 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային քաղաք, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են առանձին որոշմամբ հաստատելու ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։
«Ադրբեջանի Լաչինը (Բերձոր) հաջորդ տարի պետք է ճանաչվի մշակութային քաղաք, հայկական Մեղրին՝ 2026 թվականին, բելառուսական Մոլոդեխնոն՝ 2027 թվականին»,- ԱՊՀ արտաքին գործերի խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Լավրովը։
Հուլիսի 8-ին Սոչիում կայացած ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվել էր հայկական Կապանը 2026 թվականին դարձնել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ 2024 թվականին Տաշքենդն (Ուզբեկստան) էր հռչակվել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, իսկ 2025 թվականին՝ Գաբալան (Ադրբեջան)։