ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Մոսկվայում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվելու հոկտեմբերի 7-8-ը:
Ըստ գերատեսչության՝ Պուտինի հետ բանակցություններից բացի, վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Սեպտեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Փաշինյանը մասնակցելու է հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 2023 թվականին Փաշինյանը մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։