ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ քննարկել է միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Արսենյանը վստահություն է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Կարելինը։
Զրույցի ընթացքում բարձրացվել են նաև համատեղ մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային նախագծերին վերաբերող հարցեր։ ՀՀ դեսպանը զեկուցել է նախորդ օրը կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել։ Նորանշանակ դեսպանը խոստացել էր աշխատել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արսենյանի հետ քննարկել էր հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային օրակարգի հարցեր։