Հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը ներառված է հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում։
Այս հարցով հիմնական զեկուցողը կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։