ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը խոչընդոտվում է երկրի նախկին նախագահների «ստվերի և ուրվականի» պատճառով։
«Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»,- դատարանի շենքի մոտ լրագրողներին ասաց Քոչարյանը և հավելեց, որ Բագրատ սրբազանին ոչ մի ստվեր չի խանգարի իր պայքարի մեջ:
Քոչարյանը հերքեց իր կողմից Գալստանյանի շարժմանը ֆինասական և այլ աջակցության ցուցաբերելու հայտարարությունները։ «Ինքը նաև նման կարգի աջակցության համար չի դիմել»,- ասաց նա։
Հոկտեմբերի 6-ին Գալստանյանը մեկնաբանել էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունը այն մասին, որ Գալստանյանի շարժման ձախողման պատճառը «նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը կոչ էր արել վերջ տալ Աջապահյանի հասցեին հնչող վիրավորանքներին՝ նշելով, որ նա «տառապում է» իշխանությունների պատճառով։ Նա շեշտել էր, որ «իրենք ունեն մեկ թիրախ՝ այս չարի ուժը»։
Մանրամասները՝ տեսանյութում։