Արտախորհրդարանական ուժերը, որոնք ստորագրահավաք են սկսել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի համար, դժգոհ են միջանկյալ արդյունքներից, գրում է «Ժողովուրդ»-ը։
Նախաձեռնողները թերթին հայտնել են, որ սեպտեմբերի 16-ից հավաքվել է մոտ 33,000 ստորագրություն՝ պահանջվող թվի միայն 2/3-ը։ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան կմտնի, եթե մինչև նոյեմբերի 14-ը հավաքվի 50,000 ստորագրություն։
«Եթե նկատի ունենանք, որ ստորագրահավաքն իրականացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այլ քաղաքներում, ապա հավաքված ստորագրությունների թիվը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ»,- ասվում է հրապարակման մեջ։
Եթե նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, այն կրկին կդրվի հանրաքվեի, սակայն այս անգամ 60 օրվա ընթացքում պետք կլինի արդեն 300,000 ստորագրություն, նշել է հրատարակությունը։
Ըստ թերթի՝ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում կմերժվի, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ փակ հանդիպման ժամանակ խստորեն հայտարարել է, որ «Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե չի կարող անցկացվել»։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հուլիսի 1-ին Հայաստանի ժողովրդավարության ֆորումի ժամանակ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
Հուլիսին Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը հայտարարել էր «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի պլանների մասին՝ ստորագրահավաք սկսելու հանրաքվեի առաջարկին աջակցելու համար։ Սեպտեմբերի 5-ին գործընթացն սկսելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացվել։ Ստորագրահավաքն սկսվել էր սեպտեմբերի 16-ին։
Նախատոնական շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում 2024-ի վերջին շաբաթվա՝ դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Այս շաբաթ դուք...