ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ օրակարգը և տարածաշրջանային հարաբերությունները, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը բարձր է գնահատել 2024 թվականի ապրիլին Ղազախստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և մատնանշել Երևան-Աստանայի հարաբերություններում առաջացած նոր դինամիկան։
Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 14-ին մեկնարկած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի պաշտոնական այցը Ղազախստան։
Ապրիլի 15-ին Տոկաևն այցելել էր Հայաստան։