ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Ազգային ժողովի մամուլի ծառայությունից ընդգծել են, որ չեղարկման նախաձեռնողն ադրբեջանական կողմն է։
«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը։
Հուլիսի 8-ին Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Գաֆարովայի հետ։