ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպման մանրամասները։
Նա տեսանյութ է հրապարակել բանակցություններից՝ նշելով, որ «շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել»։
Սիմոնյանի խոսքով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնել էր, որ Ժնևում մեկնարկել է Սիմոնյան-Քուրթուլմուշ հանդիպումը։