Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին կարող է փոխարինել երկրի նախկին փոխվարչապետ, վարչապետի խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Կարապետյանը կմեկնի Իտալիա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Մաթևոսյանի անունը քննարկվում է որպես նրան Ուկրաինայում փոխարինողի։
«Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021թ. հունիսի 1-ին՝ 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել»,- նշել է թերթը։
Թերթը հավելել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն մոտ երկու ամիս է սպասում է հարցին, թե ի՞նչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել Ուկրաինայում։